211652_close_icon
views-count1552 դիտում article-date 15:45 05-08-2023

ՌԴ-ն և Ուկրաինան զոհերի մարմիններով են փոխանակվել

Ռուսաստանը և Ուկրաինան հերթական անգամ զոհերի մարմինների փոխանակում են իրականացրել։ Այս մասին հայտնում է ՌԴ Պետդումայի պատգամավոր և Ուկրաինայում ռազմական գործողության հարցերով խորհրդարանական համակարգող խմբի ներկայացուցիչ Շամսայիլ Սարալիևը:

Վերջինս հայտնել է, որ ռուսական կողմը փոխանցել է 44 մարմին, ուկրաինական կողմը՝ 160։

Ուկրաինական կողմն ավելի վաղ՝ օգոստոսի 4-ին, հայտնել էր, որ ստացել է մարտական գործողությունների գոտում 44 զոհվածների մարմիններ: ՌԴ պաշտպանության նախարարությունը չի մեկնաբանել տեղեկությունը։

Վերջին անգամ Ուկրաինան և Ռուսաստանը զոհված զինվորականների մարմինների փոխանակման մասին հայտնել էին հուլիսի 14-ին: Այն ժամանակ, կողմերի պնդմամբ, Ռուսաստան է վերադարձվել 162 մարմին, Ուկրաինա՝ 62։

Նմանատիպ նյութեր