211652_close_icon
views-count889 դիտում article-date 21:13 09-08-2023

ՌԴ խաղաղապահները Արցախում հրադադարի խախտման դեպքեր չեն արձանագրել

Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում։ Այս մասին հայտնում են ՌԴ ՊՆ–ից։

«Երեսուն դիտակետում ռուս խաղաղապահները իրադրության  շուրջօրյա դիտարկում են իրականացնում  և վերահսկում հրադադարի ռեժիմի պահպանումը։ 

Վերջին մեկ օրվա ընթացքում ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել։

Ռուս խաղաղապահների անվտանգությունն ապահովելու և հնարավոր միջադեպերը կանխելու համար շարունակական փոխգործակցություն է պահպանվում Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ»,-ասված է հաղորդագրության մեջ։

Նմանատիպ նյութեր