40330 դիտում
19:24 13-08-2023
Գեղարքունիքի մարզում բախվել են տրակտորն ու Honda-ն․ կան վիրավորներ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ օգոստոսի 13-ին, ավտոմեքենայի և տրակտորի բախում է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 13։50-ի սահմաններում Վարդենիկ բնակավայրի Կամո Շահինյան և 10-րդ փողոցների խաչմերուկում բախվել են Վարդենիկ գյուղի բնակիչներ, 59-ամյա Գևորգ Ե․-ի վարած «Տ 25» առանց համարանիշի տրակտորն ու 39-ամյա Հայկ Մ․-ի վարած Honda մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Գևորգ Ե․-ն և Honda-ի ուղևոր, Վարդենիկ գյուղի բնակիչ, 34-ամյա Ա․ Զիրոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մարտունի» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Բակուր Սարիբեկյանի, գումարտակի տեսուչ Հրաչյա Գևորգյանի և վաշտի հրամանատար Արթուր Եղիազարյանի գլխավորությամբ։
Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել դասակի հրամանատար Գրիշա Գաբրիելյանն ու ավագ պարեկ Արմեն Մայիլյանը։
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Մարտունու բաժնի պետ Ստեփան Հակոբյանն ու բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Գերասիմյանը։
Վթարի մասին ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի տեղակալ Քոչար Քոչարյանի գլխավորությամբ։
Վթարի փաստով Մարտունու քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։
Լուսանկարները՝ Սևակ Սահակյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 47+
47+