211652_close_icon
views-count1093 դիտում article-date 21:47 16-08-2023

Կանաչապատմանը տրամադրվող համայնքային միջոցների վերջին տարիների աճը անհամեմատելի է նախկին արդյունքների հետ․ Տիգրան Ավինյան

Կանաչապատմանը տրամադրվող համայնքային միջոցների վերջին տարիների աճը անհամեմատելի է նախկին արդյունքների հետ։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը․

«Նախորդ տարվա ընթացքում Երևանում կանաչ տարածքներն ընդլայնվել են շուրջ 15 հեկտարով, իսկ այս տարի արդեն ավարտվել են նախատեսված 25 հեկտարից մոտ 17-ի աշխատանքները։

Մեզ համար առաջնահերթություն է Երևանում կանաչ գոտիների պահպանումը և նոր կանաչապատ տարածքների ստեղծումը։

Կանաչապատ տարածքների կառուցումը և շարունակական ներդրումները կօգնեն հասնել մեր գլխավոր նպատակին՝ ստեղծել քաղաքային ավելի մաքուր, հարմարավետ և բարենպաստ միջավայր»,- նշել է նա։ 

Նմանատիպ նյութեր