874 դիտում
16:33 17-08-2023
Կալանավորումը չարդարացված դաժան է, քանի որ Սմբատյանները վտանգ չեն սպառնում հանրությանը եւ երկրի շահերին․ բաց նամակ
Կոմպոզիտոր, մշակութային հայտնի գործիչ Արմեն Սմբատյանի եւ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի խափանման միջոցը վերանայելու խնդրանքով ՀՀ պատկան մարմիններին բաց նամակով են դիմել հայտնի երաժիշտներ եւ մշակութային գործիչներ՝ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր եւ Ռուսաստանի 4 պետական մրցանակների ու Գրեմմիի դափնեկիր Յուրի Բաշմետը, մեր օրերի լավագույն դրամատիկ սոպրանո, օպերային դիվա Մարիա Գուլեգինան, մեծահամբավ դաշնակահար Ալեքսանդր Ռոմանովսկին, օպերային երգչուհի, ՌԴ վաստակավոր արտիստ Վերոնիկա Ջիոեւան, դերասանուհի, հաղորդավարուհի Սաթի Սպիվակովան, Deutsche Grammophon-ի ամենաերիտասարդ արտիստ, ջութակահար Դանիել Լոզակովիչը, գրում է NEWS.am-ը։
Բաց նամակում նրանք ընդգծում են, որ խորապես անհանգստացած են՝ լսելով իրենց գործընկերների նկատմամբ մեղադրանքի առաջադրման եւ կալանավորման մասին լուրը։
«Արմեն եւ Սերգեյ Սմբատյաններն ականավոր պրոֆեսիոնալներ են, նրանցից յուրաքանչյուրն իր ոլորտում ունեցել է անվիճելի ներդրում Հայաստանի մշակութային եւ հասարակական կյանքում։ Նրանց անունները հայտնի են ոչ միայն հայրենի երկրի հանրությանը, այլեւ ՀՀ սահմաններից դուրս։ 17 տարեկանից Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ղեկավարող Սերգեյ Սմբատյանի կազմակերպչական եւ արտիստական տաղանդի շնորհիվ Հայաստանի երաժշտական արվեստը մեծ ձեռքբերումներ է ունեցել, ինչպես նաեւ ճանաչում՝ աշխարհի շատ երկրներում։ Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ նվագախումբը, որ միջազգային տարբեր շրջագայությունների ընթացքում ներկայացրել է Հայաստանի մշակութային ժառանգությունը, հեղինակավոր համերգային հարթակներում համագործակցել է հայտնի նվագախմբերի եւ համաշխարհային աստղերի հետ, դարձել է Հայաստանի ազգային հպարտությունը։
Հայտնի հասարակական գործիչ Արմեն Սմբատյանը, ում մենք ճանաչում ենք որպես մեծ հայրենասերի, ՌԴ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպանի իր առաքելության տարիներին ծանրակշիռ ներդրում է ունեցել Հայաստանի եւ Ռուսաստանի դիվանագիտական հարաբերությունների զարգացման գործում։ Ավելին, բարձր են գնահատվում ԱՊՀ անդամ պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամում Արմեն Սմբատյանի ղեկավարման տարիներին նրա մարդասիրական նախաձեռնությունների մասշտաբն ու կարեւորությունը։
Մենք հավատում ենք, որ Հայաստանի դատական համակարգը հիմնված է արդարության եւ հումանիզմի սկզբունքների վրա, եւ առաջնային են համարվում օրինականությունն ու քաղաքացիների ազատությունները։ Այս պայմաններում խափանման ամենածանր միջոցի կիրառումը չարդարացված դաժան է, քանի որ երկու գործիչներն էլ որեւէ վտանգ չեն սպառնում հանրությանը եւ իրենց երկրի շահերին։
Անկեղծորեն հավատում ենք, որ ստեղծված իրավիճակը կլուծվի ամենամոտ ապագայում»,- ասված է բաց նամակում։

Նմանատիպ նյութեր
1303 դիտում
14:31 29-07-2023
Հայր և որդի Սմբատյանները ձերբակալվել են
2867 դիտում
09:27 22-05-2021
Ալիևի 20 տարվա չարդարացված հույսերը․ «Ժողովուրդ»
Այս բաժնից
1096 դիտում
14:37 25-10-2024
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով
442 դիտում
13:56 25-10-2024
Վահագն Խաչատուրյանը ստորագրել է սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը վավերացնելու մասին օրենքը
577 դիտում
12:39 25-10-2024
Փորձ է արվել Իրանից Հայաստան ներմուծել առանց ակցիզային մակնշման 68 500 տուփ ծխախոտ. ՊԵԿ