211652_close_icon
views-count784 դիտում article-date 11:00 20-08-2023

Ադրբեջանի ՊՆ-ն փորձում է հիմնավորել հացահատիկի բերքահավաքը խափանելու նպատակով իր կողմից պարբերաբար բացվող կրակը

Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները օգոստոսի 19-ին` ժամը 16:00-ի սահմաններում ամրաշինական աշխատանքներ են կատարել Ասկերանի շրջանում, ինչն իբր թե կանխվել է ադրբեջանական ԶՈւ գործողությունների արդյունքում, հերթական ապատեղեկատվությունն է։

«Ակնհայտ է, որ վերջին շրջանում շարունակաբար կեղծ լուրեր տարածելով և գյուղատնտեսական աշխատանքները ներկայացնելով որպես շփման գծի ինժեներական կահավորում, Ադրբեջանի ՊՆ֊ն փորձում է հիմնավորել հացահատիկի բերքահավաքը խափանելու նպատակով իր ստորաբաժանումների կողմից պարբերաբար բացվող կրակը»,-ասվում է Արցախի պաշտպանության նախարարության հաղորդագրությունում:

Նմանատիպ նյութեր