211652_close_icon
views-count1018 դիտում article-date 16:38 20-08-2023

ՄԻՊ Անահիտ Մանասյանը մասնակցել է «Ճախրուկ» միջազգային 3-րդ փառատոնին

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հատուկ կարիքներ ունեցող մարդկանց ազգային երաժշտության «Ճախրուկ» միջազգային 3-րդ փառատոնի ժամանակ Խարբերդի մասնագիտացված մանկատան «Ճախրուկ» էթնո երգչախմբի երգչուհի Տիգրանուհի Մուրադովայի հետ կատարել է «Արի, իմ սոխակ» երգը: Այդ մասին հատնում են պաշտպանի գրասենյակից։

Նրանց նվագակցել է հաստատության սան Անգելինա Հարությունյանը:

Երգի կատարումը պատրաստվել էր  նախօրորք։ Հանգստյան օրերին Անահիտ Մանասյանը մանկատանը Տիգրանուհի Մուրադովայի և Անգելինա Հարությունյանի հետ մասնակցել է փորձերի՝ համատեղ մշակելով  երգի կատարման ծրագիրը։  Միասին անցկացրած ժամանակը և տարբեր հարցերի շուրջ քննարկումները ձևավորել են  ամուր ընկերություն:

«Երջանիկ եմ, որ հանգստյան օրերիս մի հատվածն այս հրաշք մարդկանց հետ եմ անցկացնում: Երջանիկ եմ, որ կարողանում եմ նրանց սիրո զգացողություն պարգևել և նույն հրաշք զգացողությունն էլ նրանցից եմ ստանում: Վստահ եմ` ամենակարևոր բանն աշխարհում հոգու թռիչք ունենալն է»,- ասել է Մարդու իրավունքների պաշտպանը:

ՄԻՊ գրասենյակից հիշեցնում են՝«Ճախրուկ» միջազգային փառատոնն անցկացվել է օգոստոսի 12-ին, Գյումրու Վարդանանց հրապարակում:

Նմանատիպ նյութեր