211652_close_icon

Բաքուն Լաչինի միջանցքի ապօրինի անցակետից առևանգել է արցախցի 22-ամյա տղայի

views-count1294 դիտում article-date 14:28 28-08-2023
Ադրբեջանական կողմը Լաչինի միջանցքում գտնվող ապօրինի անցակետում առևանգել է ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Արցախից Հայաստան գնացող Ալեն Նելսոնի Սարգսյանին՝ ծնված 2001թ.: Այս մասին տեղեկացնում է Արցախի տեղակատվական շտաբը։

Առևանգման պատճառների մասին որևէ հավաստի տեղեկություն դեռևս հայտնի չէ:

Նշվում է՝ Ալեն Սարգսյանն ուսանող է, ով մեկնում էր Երևան՝ իր ուսումը շարունակելու նպատակով:

«Ադրբեջանը շարունակում է Արցախի ժողովրդի հանդեպ ցեղասպանական քաղաքականությունը՝ հերթական անգամ խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը: Դեպքի վերաբերյալ մանրամասները կհայտնվեն ավելի ուշ»,- ասվում է հայտարարության մեջ:

Նմանատիպ նյութեր