211652_close_icon
views-count1516 դիտում article-date 16:38 05-09-2023

«Այդ մարդիկ ծպտյալ իշխանական դերակատարներ են». Սուրեն Պետրոսյան․ aravot.am

Aravot.am-ը գրում է․ «Երեւանի ավագանու ընտրություններին 12-րդ համարի ներքո հանդես եկող «Ժողովրդավարական համախմբում» կուսակցությունը հանդիպումներ է ունեցել Շենգավիթի ընտրողների հետ: «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանը նշեց, որ քարոզարշավին բոլոր հարթակներն ու հնարավորությունները օգտագործում են, որքանով ներում են իրենց ռեսուրսներն ու ժամանակը:

Նրա խոսքով. «Հասարակության մի հատվածն ունի խորքային հիասթափություն, տագնապներ անորոշություն ապագայի նկատմամբ, իսկ մյուս հատվածը, որին մեր օրակարգն ենք առաջարկում, որը կապ չունի քաղաքային խնդիրների հետ, մեղմ ասած՝ քաղաքական է, գոյաբանական հարցերին է վերաբերվում ու դրա շուրջ հասարակության կոնսոլիդացիային, նրանք բավականին լավ են արձագանքում…Մի հատվածի մոտ կա տոտալ հիասթափություն ամեն ինչից, քաղաքական որեւէ ուժի չեն վստահում, բայց հենց պայքարի ու արժանապատվության օրակարգ ենք տալիս, որտեղ դրված է անզորության, նվաստացման հաղթահարումը, ստանում ենք բավականին լավ արձագանք»:

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում։
 

Նմանատիպ նյութեր