211652_close_icon
views-count176682 դիտում article-date 19:22 08-09-2023

Քանաքեռում հայտնի մատուռում 30 տարի գիշերվա ուշ ժամին հավատացյալները մոմավառություն էին կատարում մթության մեջ. Տիգրան Ավինյանի չնախատեսված այցը փոխեց ամեն ինչ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում, դեռ խորհրդային տարիներից, որպես սրբատեղի հավատացյալները այցելել են Սուրբ Ամենափրկիչ մատուռ: Տարածքը դեռ խորհրդային տարիներից բաց է եղել և այցելուները անգամ ուշ գիշերին են այցելում և իրենց մոմավառությունն անում այնտեղ: Նորանկախ Հայաստանի պատմության 30 տարիների ընթացքում հավատացյալների հոսքը ավելի է շատացել ու մարդիկ երբեմն գիշերվա ուշ ժամին իրենց մոմավառությունը անելուց հետո երկար ժամանակ մնում են այնտեղ՝  անգամ մթին: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օրեր առաջ, առանց որևէ մեկին տեղեկացնելու Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը, գիշերվա ուշ ժամին, Քանաքեռում շրջայց է կատարում՝ ի դեպ միայնակ, ու նկատում է, որ Սարկավարգի փողոցում գտնվող Սուրբ Ամենափրկիչ մատուռում մի քանի քաղաքացիներ մոմավառություն են կատարում և ինքը նույնպես մատուռում իր մոմն է վառում, իսկ օրեր անց իր նախաձեռնությամբ, առանց որևէ մեկի ասելու, ձեռնարկում է, որպեսզի տարածքում տեղադրվեն արտաքին լուսավորության լույսեր:

Երեկ արդեն լույսերի տեղադրման աշխատանքները ավարտվել են ու հավատացյալները խավարում մոմ չեն վառի:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ առաջիկայում նշված հատվածը նաև բարեկարգվելու է, տեղադրվելու են նստարաններ և հատուկ աղբամաններ:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 50+
50+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր