793 դիտում
13:13 10-09-2023
Շվեդիայի հայ համայնքը կոչ է արել եվրոպական երկրներին կոտրել անընդունելի լռությունն ու դատապարտել Ադրբեջանի քաղաքականությունը
Շվեդիայի հայ համայնքը մի խումբ ակտիվիստների նախաձեռնությամբ սեպտեմբերի 9-ին իրագործել է ավտոերթ ի սատարում շրջափակման մեջ գտնվող արցախցիների` կոչ անելով Եվրոպական երկրներին կոտրել անընդունելի լռությունն ու վերջապես լուսաբանել ու դատապարտել Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունն ու միջոցներ ձեռնարկել` կանխելու Արցախում իրականացվող էթնիկ զտումն ու հերթական ցեղասպանությունը։
Սոդերթելյեի հավաքատեղում կազմակերպված ծրագրից և Տեր Վաղարշ Իսախանյանի օրհնությունը ստանալուց հետո ավտոմեքենաները հայկական դրոշներով և պաստառներով E4 ճանապարհով ուղեվորվեցին դեպի Ստոկհոլմ։
Կազմակերպիչներն իրենց կոչով հորդորում էին ինչպես համայն աշխարհի պետական ատյաններին այնպես նաև աշխարհում սփռված մեր հայ համայնքներին լուռ չմնալ և հնարավոր բոլոր տարբերակներով պայքարել հայրենի հողում ապրելու հայի իրավունքի համար։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
757 դիտում
14:17 24-01-2025
Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է Էջմիածին քաղաքի մասնաճյուղը (տեսանյութ)