880 դիտում
13:02 12-09-2023
Պաշտոնյաներն ու ընտանիքի անդամներն օդանավակայանում կօգտվեն VIP սրահից. նախագիծ
ՀՀ-ում օդանավակայանների պաշտոնական պատվիրակությունների սրահից պաշտոնատար անձանց և պատվիրակությունների օգտվելու կարգը 2018-ին ուժը կորցրած է ճանաչվել և մինչև օրս կարգավորված չէ որևէ իրավական ակտով:
Այս մասին ԱԺ նիստում ասաց ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանը՝ ներկայացնելով «Կառավարության կողմից ներկայացրած պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը, գրում է Tert․am-ը:
Ըստ Մնացական Սաֆարյանի՝ անհրաժեշտություն է առաջացել լրացնել պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին օրենքը՝ սահմանելով օդանավակայանների պաշտոնական պատվիրակությունների սրահից օգտվող օտարերկրյա պատվիրակությունների, ՀՀ-ի պաշտոնատար անձանց սպասարկման կարգը, ինչպես նաև այդ սրահից օգտվող օտարերկրյա պատվիրակությունների և ՀՀ պաշտոնատար անձանց ցանկը, որը կսահմանվի վարչապետի որոշմամբ:
Փոխնախարարի խոսքով՝ վարչապետի որոշմամբ էլ սահմանված կարգով նախատեսվելու է նաև՝ ո՞ր պաշտոնատար անձանց ընտանիքի անդամներն են օգտվելու VIP սրահից:
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը հետաքրքրվեց՝ ընտանիքի ո՞ր անդամներն իրավունք ունեն օգտվելու կարգավորումից: ԱԳ նախարարի տեղակալը պարզաբանեց, որ ընտանիքի անդամները՝ հյուպատոսական տիրույթում՝ կինն, ամուսինն ու երեխաները:
ՔՊ-ական պատգամավոր Մարիա Կարապետյանն իր հերթին պարզաբանեց, որ ՀՀ և ԱԺ նախագահները, վարչապետը կօգտվեն օդանավակայանի հատուկ սրահից։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էլ արձագանքեց, որ ինքն օգտվում է էկոնոմ դասից։

Նմանատիպ նյութեր
4028 դիտում
18:42 06-06-2020
Հեղափոխությունը բոլորին հնարավորություն է տվել զրոյական կետից սկսել. ովքեր կօգտվեն՝ կօգտվեն
1000 դիտում
11:20 19-11-2024
Ովքե՞ր կօգտվեն տրանսպորտի սակագների արտոնություններից․ նախագիծ
11907 դիտում
14:59 01-04-2021
Պաշտոնյաններն ու նրանց ընտանիքի անդամները պետության հաշվին կօգտվեն մարզասրահներից, լողավազաններից
Այս բաժնից
583 դիտում
17:47 19-11-2024
Երևանի բնակիչները, որոնց 100-ամյակը կլրանա, քաղաքապետարանից 1 միլիոն դրամ կստանան
1927 դիտում
16:30 19-11-2024
Սպասվում են տեղումներ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով