211652_close_icon
views-count80862 դիտում article-date 17:10 12-09-2023

Խոշոր ավտովթար Լոռու մարզում․ Ալավերդիի ճանապարհի 2-րդ թունելում բախվել են Iveco բեռնատարն ու Renault-ը․ կան վիրավորներ․ երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Այսօր՝ սեպտեմբերի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 2-րդ թունելի մեջ բախվել են Շիրակի մարզի բնակիչ, 40-ամյա Արայիկ Ե․-ի վարած Iveco մակնիշի բեռնատարն ու Երևանի բնակիչ, 40-ամյա Արման Գ․-ի վարած Renault մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Renault-ի ուղևոր, Արագածոտնի մարզի բնակիչ, 45-ամյա Թումիկ Մ․-ն ու Renault-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած «Վանաձոր» բժշական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին մինչև հւվանդանոց տեղաոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Լոռու մարզի Վանաձորի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի 1 ին վաշտի  5 րդ դասակի  պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանի գխավորությամբ։

Տեղում ծառայություն են կատարում նույն վաշտի պարեկ Սամվել Պողոսյանն ու կրտսեր պարեկ Դավիթ Աշուղյանը, քանի որ վթարի հետևանքով թունելում երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է, ավտոմեքենաների խցանումն էլ 2 կողմից անցնում է մի քանի կիլոմետրը։

Վթարի մասին ՊԾ Լոռու մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Լուսանկարները և տեսանյութը՝ Արմինե Դանիելյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 140+
140+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր