38247 դիտում
17:54 18-09-2023
Ավտովթար Արագածոտնի մարզում․ բախվել են Daewoo-ն և ВАЗ 21140-ը, վերջինը հայտնվել է դաշտում․ ազգականները տեղափոխվել են հիվանդանոց․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Սեպտեմբերի 16-ին ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 19։30-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր-Տաշիր Մ1 ավտոճանապարհի Օշական գյուղի խաչմերուկում բախվել են Արմավիրի մարզի բնակիչ, 56-ամյա Վոլոդյա Հ․ի վարած ВАЗ 21140 մակնիշի և Արագածոտնի մարզի բնակիչ Հմայակ Խ․-ի վարած Daewoo մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով ВАЗ-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում։
Վթարի հետևանքով Վոլոդյա Հ․-ն, նրա ուղևորներ, Արմավիրի մարզի բնակիչներ 71-ամյա Վարդուշ Թ․-ն և 21-ամյա Արման Հ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն, որտեղ առաջին բուժօգնությունը ստանալուց հետո տեղափոխվել են Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Մհեր Մելքոնյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Ռոբերտ Ղազազյանի գլխավորությամբ։
Վթարի մասին ՊԾ Արագածոտի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ, ում կողմից նախաձեռնվել է վարույթ։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորները ընտանիքի անդամներ են։
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 30+
30+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1990 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)