211652_close_icon
views-count1573 դիտում article-date 21:32 21-09-2023

Մեկ տասնյակից ավելի ոստիկան բռունցքներով հարվածում էր ցուցարար երիտասարդի դեմքին եւ գլխին․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ․ news.am

News.am-ի հաղորդմամբ՝ քիչ առաջ Երեւանի Հերացի փողոցում ոստիկանները դաժան ծեծխի ենթարկեցին ցուցարար երիտասարդներից մեկին: Ոստիկանները նրան  ուժով քաշքշելով, պարանոցը պինդ սեղմած մտցրեցին մեքենան:

Երիտասարդին  հաջողվեց դուրս գալ մեքենայից, ինչից հետո ոստիկանները   ավելի քան 10 հոգով հարձակվեցին նրա վրա  եւ բռունցքներով սկսեցին հարվածել դեմքին եւ գլխին: 

Ոստիկաններից միայն մեկը ողջամիտ գտնվելով կարողացավ հանդարտեցնել ընկերներին եւ  ի վերջո երտասարդին կարողացան նորից հետ մտցնել ոստիկանական մեքենայի մեջ:




 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր