211652_close_icon
views-count1063 դիտում article-date 13:11 24-09-2023

Գուտերեշը հանդիպել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո  Գուտերեշը մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում իրավիճակի վերջին սրման կապակցությամբ և կոչ է արել խստորեն պահպանել հրադադարը։

Գուտերեշն առանձին հանդիպումներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հետ։ «Գլխավոր քարտուղարը մտահոգություն է հայտնել տարածաշրջանում վերջին ռազմական էսկալացիայի առնչությամբ և ընդգծել հրադադարի խստիվ պահպանման անհրաժեշտությունը»,- News.am-ի փոխանցմամբ՝ ասվում է Գուտերեշի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումից հետո գլխավոր քարտուղարի տարածած հայտարարության մեջ, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ բանակցություններում, ի հավելումն հրադադարի պահպանման կոչի, համաշխարհային կազմակերպության ղեկավարն ընդգծել է «ՄԱԿ-ի աջակցությունը տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության հասնելու բոլոր միջնորդական ջանքերին»։

Նմանատիպ նյութեր