211652_close_icon
views-count1342 դիտում article-date 21:59 24-09-2023

Արցախի 715 խաղաղ բնակիչ շարունակում է գտնվել ռուս խաղաղապահների մոտ

Ռուս խաղաղապահներն ապահովել են հումանիտար բեռների մատակարարումը Ղարաբաղի խաղաղ բնակչությանը։

Ընդհանուր առմամբ առաքվել է 125 տոննա սննդամթերք և 65 տոննա վառելիքաքսուքային նյութեր։
Այս մասին ասվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում խաղաղապահ զորախմբի գործունեության վերաբերյալ ՌԴ ՊՆ սեպտեմբերի 24-ի  տեղեկագրում, փոխանցում է Tert.am-ը։

Ռուսաստանյան խաղաղապահ զորախմբի մոտ շարունակում է մնալ 715 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 402 երեխա։ Կազմակերպվել է նրանց տեղավորումը, սնունդը և բուժօգնությունը։

Նմանատիպ նյութեր