943 դիտում
20:59 26-09-2023
Զարեհ Սինանյանը ընդունել է ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության նորանշանակ ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին
ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը սեպտեմբերի 26-ին ընդունել է ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության նորանշանակ ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին:
Շնորհավորելով հյուրին ԵՄ առաքելության ղեկավարի պաշտոնը ստանձնելու առթիվ՝ Գլխավոր հանձնակատարը համոզմունք է հայտնել, որ կողմերին կհաջողվի շարունակել ՀՀ-ԵՄ արդյունավետ համագործակցությունը, ներառյալ՝ Լեռնային Ղարաբաղի բնակչության դեմ ադրբեջանական լայնածավալ ռազմական հարձակման հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամի կարգավորման ուղղությամբ:
Զարեհ Սինանյանն իր խոսքում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կարիքները հոգալու համար ՀՀ կառավարության կողմից տարվող աշխատանքներին՝ ուղղված առկա մարտահրավերների հաղթահարմանը։
Այս համատեքստում առանձին անդրադարձ է կատարվել նաև հայկական սփյուռքի ներուժի ներգրավման հարցերին և միջազգային կառույցների հետ համագործակցության ձևաչափերին։
Երկուստեք կարևորվել է համագործակցության խորացմանն ուղղված նախաձեռնությունների իրականացումը՝ ելնելով ՀՀ-ԵՄ համագործակցության առաջնահերթություններից։

Նմանատիպ նյութեր
766 դիտում
18:42 12-04-2024
Ալեն Սիմոնյանն ընդունել է ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին
961 դիտում
18:07 11-10-2023
Վահան Քերոբյանը ընդունել է Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին
1087 դիտում
19:24 29-09-2023
Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության նորանշանակ ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին
Այս բաժնից
664 դիտում
20:27 18-10-2024
Մհեր Գրիգորյանի նախագահությամբ կայացել է ԵՏՀ Խորհրդի նիստը
757 դիտում
19:46 18-10-2024
Ստամբուլում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
613 դիտում
19:12 18-10-2024
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները երկկողմ հանդիպում կունենան Ստամբուլում