211652_close_icon
views-count1603 դիտում article-date 22:44 27-09-2023

Հայկ Մարությանը նոր առաջարկ է անում՝ քաղաքապետ դառնալու համար. Վարդան Ղուկասյանի պահանջած պաշտոնի փոխարեն քննող հանձնաժողով ստեղծել

Երեւանի նախկին քաղաքապետ, քաղաքապետի թեկնածու առաջադրված Հայկ Մարությանը քիչ առաջ ֆեյսբուքյան եթերում անդրադարձել է վերջին օրերի իրադարձություններին եւ հետագա անելիքներին, գրում է Aravot.am-ը.

«Այն, ինչ այսօր կատարվում է Արցախում, մեր արցախցիների հետ, հայոց պատմության ամենածանր, ամենադժվար, ամենատրագիկ էջերից մեկն է: Մենք պետք է հասկանանք՝ ինչու սա տեղի ունեցավ, ովքեր էին մեղավորները, որպեսզի այդ ամենը արձանագրենք, շարժվենք առաջ՝ հույս ունենալով, որ ապագայում այդ սխալները թույլ չենք տալու: Ինչպես յուրաքանչյուր արհավիրք, աղետ, մեր այս աղետը նույնպես չունի մեկ պատճառ: Արտաքին պատճառների մասին չի խոսքը, այլ՝ ներքին: Սա տարբեր խնդիրների հանրագումարն է, որը բերեց սրան»: Ըստ Մարությանի, արցախյան առաջին պատերազմում հաղթանակից հետո պետք է պետությունը զարգացնեինք, գիտությունն ու տնտեսությունը, բանակը ուժեղացնեինք, մինչդեռ դրա փոխարեն պետության պատասխանատուները սկսեցին «ուտել պետության, բանակի փողերը», հարստացան՝ աղքատացնելով պետությունը. «Դա կատարվեց մինչեւ 2018 թվականը, որից հետո ժողովրդի համբերության բաժակը լցվեց, ժողովուրդը դուրս եկավ փողոց եւ արեց հեղափոխություն»: Մարությանի խոսքով՝ այդ ժամանակ հույս կար, որ լավ կլինի, բայց նոր իշխանությունները «ձախողեցին արտաքին քաղաքականությունը».

«Մենք չտեսանք որեւէ քայլ, որը ներկա իշխանություններն արեցին, որ ճիշտ լիներ, կբերեր հարցի լուծմանը: Բոլորս ենք հասկանում, որ արցախյան հարցը եկել հասել էր մինչեւ 2018-ը շատ բարդացած, ծանրագույն վիճակում, բայց այդ պահից սկսած՝ հարցը է՛լ ավելի բարդացավ, որովհետեւ ոչ մի լուծում, ոչ մի քայլ չի եղել ճիշտ, չի եղել պրոֆեսիոնալ: Ի վերջո ունեցանք այն արդյունքը, որն այսօր ունենք: Փաստացի մեր 30 տարվա պայքարը, մեր զրկանքները, պատերազմները, մեր զոհված տղերքը, այդ կյանքերը, որոնք գնացին ու չեն վերադառնալու, այդ ամեն ինչը այսօր զրոյացավ: Սա պետք է արձանագրենք, որպեսզի դասեր քաղենք:

Հիմա հարցնում են՝ բա ի՞նչ անենք, ո՞նց ենք շարժվելու առաջ»: Խոսելով հանրահավաքների մասին՝ Մարությանն ասաց, որ դա բնական ու նորմալ գործընթաց է, մարդիկ դուրս են գալիս փողոց, որ իրենց հուզող հարցերի պատասխանները ստանան՝ ով է պատասխան տալու այս ամեն ինչի համար: Իսկ թե ինչու ինքն անձամբ չի միանում հանրահավաքներին, Մարությանն այսպես բացատրեց.

«Ես եւ մեր թիմը գտնում ենք, որ իշխանափոխությունը կարող լինել եւ պետք է լինի ընտրությունների միջոցով՝ սահմանադրական կանոններով: Երեւանի ընտրությունները ցույց են տալիս, որ լինում է ընտրությունների միջոցով փոփոխություն անել: Երեւանի ընտրություններին իշխանությունները հավաքել են 32%, չեն հավաքել անհրաժեշտ ձայների մեծամասնություն, որ ձեւավորեն քաղաքային իշխանություն: Մեր թիմն այս պայքարը 2-3 ամիս է սկսել, իշխանափոխության պայքար է: Մենք ասում ենք, որ սկսում ենք Երեւանից, այնուհետեւ պրոցեսները պետք է ընդլայնվեն:

Վերջին մի ամիսը մեր թիմը եղել փողոցներում: Մենք բակ ա բակ, փողոց առ փողոց անցել ենք բոլոր վարչական շրջաններով, մտել ենք ձեր բոլորի բակերը, խնդրել ենք, աղաչել ենք, համոզել ենք, ասել ենք՝ եկեք գնանք ընտրությունների»:

Նմանատիպ նյութեր