211652_close_icon
views-count817 դիտում article-date 18:15 02-10-2023

Նարեկ Մալյանը քաղբանտարկյալ է․ փաստաբան

Փաստաբան Արսեն Բաբայանը գրել է․

«Նարեկ Մալյանի կալանավորման ընթացքում տեղի էին ունեցել երկու առանձնահատուկ իրադարձություններ.

1) ՀՀ իշխանությունը բացահայտ սկսեց գործել հակառուսական քաղաքականությամբ:

2) Հանրապետության հրապարակում թափ էր հավաքում զանգվածային բողոքի ալիքը:

1-ին իրադարձությունը Նարեկի նկատմամբ տարածվում էր այն առումով, որ ակտիվացան արևմտյան գործակալները, հատկապես՝ Սորոսի թևը:

2-րդ իրադարձությունն էլ էական էր այն իմաստով, որ Նարեկը Հայաստանում լավագույն քաղաքական տեխնոլոգներից էր, ով բացահայտ հայտարարել էլ, որ աջակցելու է նիկոլյան իշխանության դեմ սկսված զանգվածային ակցիաներին:

Նարեկ Մալյանը քաղբանտարկյալ է»։

Նմանատիպ նյութեր