36640 դիտում
11:39 03-10-2023
Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում. բախվել են Infiniti-ն ու Opel-ը, կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հոկտեմբերի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:
Ժամը 08:15-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր-Տաշիր Մ3 ավտոճանապարհի 81 կմ հատվածում բախվել են Լոռու մարզի բնակիչ՝ 22-ամյա Վահե Գ.-ի վարած Infiniti մակնիշի և Երևանի բնակիչ՝ 52-ամյա Խաչիկ Ղ.-ի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Ապարան բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության՝ Արագածոտնի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ վաշտի հրամանատար Արմեն Տիգրանյանի, դասակի հրամանատար՝ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ:
Տեղում տարածքը սահմանազատել, ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ՝ Արգամ Հովհաննիսյանն ու Արթուր Սահակյանը:
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Արագածի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Յազիչյանի գլխավորությամբ:
Վթարի մասին ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի՝ Արագածոտնի մարզային քննչական վարչություն՝ որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Բենիկ Սարգսյանի գլխավորությամբ:
Վթարի փաստով Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ:
Քննիչի հանձնարարականով` ավտոմեքենաները տեղափոխվել են Ոստիկանության Արագածի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 33+
33+