23419 դիտում
17:54 12-10-2023
Ողբերգական ավտովթար՝ Լոռու մարզում. Վանաձորում բախվել են BMW-ն ու 06-ը. վերջինն էլ բախվել է կայանված Opel-ին. վիրավորը, ում ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները, «Վանաձոր» բժշկական կենտրոնում մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Այսօր՝ հոկտեմբերի 12-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 13:15-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Բաղրամյան փողոցի 104 հասցեի դիմաց բախվել են Լոռու մարզի բնակիչներ՝ 26-ամյա Զորայր Բ.-ի վարած BMW մակնիշի և 63-ամյա Հայկ Ե.-ի վարած ВАЗ 2106 մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այնուհետև 06-ը բախվել է նշված վայրում կայանված, Լոռու մարզի բնակիչ՝ 24-ամյա Էդգար Գ.-ին պատկանող Opel մակնիշի ավտոմեքենային:
Վթարի հետևանքով 06-ի վարորդը, ում ավտոմեքենայից դուրս են բերել օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Վանաձորի հրշեջ փրկարարները, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վանաձոր» բժշկական կենտրոն, որտեղ, գիտակցության չգալով, մահացել է:
Դեքպի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Արթուր Զաքարյանն ու Ոստիկանության Տարոնի բաժնի պետ Արսեն Աղումյանը: Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծաայության Լոռու մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանի գլխավորությամբ:
Վթարի մասին Ոստիկանության Տարոնի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Տարոնի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Տարոնի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը Ոստիկանության նախկին ծառայող էր:
Լուսանկարները և տեսանյութը՝ Արմինե Դանիելյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 108+
108+