211652_close_icon
views-count952 դիտում article-date 18:45 13-10-2023

Ըստ Շոլցի՝ Էրդողանը կարող է նպաստել պաղեստինա-իսրայելական լարվածության թուլացմանը

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն անդրադարձել է Պաղեստինի և Իսրայելի միջև վերջերս սկսված ռազմական բախումներին։ Այս մասին գրում է Ermenihaber-ը։

Շոլցը կոչ է արել զերծ մնալ թշնամական գործողություններից և նշել, որ իրենց ուղերձը բաց է․ «Իսրայելի վրա հարձակում իրականացնելն աններելի սխալ կլինի»։

Բացի այդ, Շոլցը նշել է, որ իրադարձությունների հետ կապված սերտ կապի մեջ է Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ էլ-Սիսիի հետ, ով Գազայի հետ բանակցելու խողովակներ ունի։

Նա նաև հայտնել է, որ պլանավորում է հեռախոսազրույց ունենալ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ,  ինչպես նաև մայրաքաղաք Բեռլինում ընդունել Կատարի Էմիրին։

«Բոլոր երեքն էլ ներկա իրավիճակում կարող են կարևոր դեր խաղալ միջնորդություն իրականացնելու և լարվածությունը թուլացնելու տեսանկյունից»,-հավելել է Շոլցը։  

Հիշեցնենք, որ Պաղեստինում գործունեություն ծավալող «ՀԱՄԱՍ» խմբավորումը հոկտեմբերի 7-ին Իսրայելի ուղղությամբ լայնամասշտաբ հարձակման էր սկսել։ 

Նմանատիպ նյութեր