211652_close_icon
views-count1084 դիտում article-date 12:52 15-10-2023

Իսրայելը թույլ կտա հումանիտար միջանցք բացել Գազայի հատվածի հարավում

 Իսրայելը թույլ կտա հումանիտար միջանցք բացել Գազայի հատվածի հարավում հոկտեմբերի 15-ի ժամը 11.00-ից 14.00-ն, հայտարարել Է Իսրայելի պաշտպանության բանակը X սոցցանցում:

«Գազա քաղաքի և Գազայի հատվածի հյուսիսային հատվածի բնակիչներ, անցած օրերին մենք կոչ էինք անում Ձեզ տեղափոխվել հարավային գոտի ձեր անվտանգության համար: Մենք ցանկանում ենք տեղեկացնել ձեզ, որ Իսրայելի Պաշտպանության բանակը ժամը 11.00-ից 14.00-ն (Երևանի ժամանակով - խմբ.) այս ճանապարհի երկայնքով  որևէ գործողություն չի իրականացնի: Խնդրում ենք այդ ընթացքում օգտվել Գազայի հատվածի հյուսիսային մասից հարավ տեղափոխվելու հնարավորությունից»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասված Է հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է Իսրայելի պաշտպանության բանակի էջում:

Հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ կազմակերպության կողմից Իսրայելի վրա հարձակման սկսվելուց հետո յուրաքանչյուր կողմից զոհված խաղաղ քաղաքացիների թիվը գերազանցել է հազարը, մի քանի հազար իսրայելցիներ և պաղեստինցիներ վիրավորվել են: Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ ՀԱՄԱՍ-ը Գազայի հատվածում ավելի քան 120 քաղաքացիական անձանց պատանդ է պահում:

Նմանատիպ նյութեր