211652_close_icon
views-count307009 դիտում article-date 15:49 19-10-2023

Արտակարգ դեպք՝ Երևանում. տանը միայնակ գտնվող տղա երեխային, ով պատուհանից մարմնով կիսով չափ առաջ էր եկել ու կար ընկնելու վտանգ, օգնության են հասել փրկարարներն ու պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հոկտեմբերի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սողոմոն Տարոնցի փողոցի շենքերից մեկի 5-րդ հարկի բնակարաններից մեկի պատուհանից երեխան մարմնով կիսով չափ առաջ է եկել և կա ընկնելու վտանգ, իսկ բնակարանի դուռը փակ է, երեխան տանը միայնակ է ու անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Նմանատիպ մեկ այլ ահազանգ է ստացվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդում:

Օպերատիվ ժամանել են Երևանի թիվ 4-րդ հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի և վաշտի հրամանատար Վլադիմիր Դերձյանի գլխավորությամբ:

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկ Վահագն Միրզոյանն ու կրտսեր պարեկ Սերյոժա Ղազարյանը, և շենքի տարածքից հեռացրել հետաքրքրասեր քաղաքացիներին, որպեսզի երեխայի մոտ խուճապ չառաջացնեն:

Ի վերջո փրկարարներին և պարեկներին հաջողվեց դուռը բացել և երեխային անվտանգ տեղափոխել բնակարան:

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 21+
21+

Նմանատիպ նյութեր