211652_close_icon
views-count1249 դիտում article-date 17:35 22-10-2023

Իսրայելի ԱԳՆ ղեկավարը հայտարարել է, որ Իրանը ցանկանում ոչնչացնել Իսրայելը

Իրանը ձգտում է ոչնչացնել Իսրայելը և հպատակեցնել ամբողջ Մերձավոր Արևելքը՝ դրա համար օգտագործելով արմատական ​​ՀԱՄԱՍ շարժումը և շիական «Հեզբոլլահը»: Այս մասին The Sunday Telegraph թերթում հրապարակված հոդվածում գրում է Իսրայելի արտգործնախարար Էլի Կոենը։

«Իրանական մոլեռանդ այաթոլլաների վարչակարգը ռազմական, ֆինանսական և քաղաքական աջակցություն է ցուցաբերում ՀԱՄԱՍ-ին: Իրանական ռեժիմը բորբոքում է պատերազմը՝ փորձելով լրացուցիչ ճակատ բացել Լիբանանում իր խամաճիկ «Հեզբոլլահի» օգնությամբ: Նրանք բոլորը ձգտում են Իսրայելի ոչնչացմանը, ինչը թույլ կտա նրանց վերահսկողության տակ առնել ողջ Մերձավոր Արևելքը և տարածել ագրեսիվ իսլամական հեղափոխությունը միջերկրածովյան երկրներում, Եվրոպայում և ամբողջ աշխարհում», - գրում է Կոենը: 

«Իսրայելի ժողովրդի դեմ իրականացված նման ագրեսիան կտարածվի ազատ աշխարհի այլ երկրներում, եթե ՀԱՄԱՍ-ի ահաբեկչությունը հիմա չդադարեցվի»,- գրում է նախարարը։

Նմանատիպ նյութեր