1228 դիտում
09:14 25-10-2023
Մոլդովայում 22 ռուսալեզու լրատվամիջոց է արգելափակվել․ ՌԴ ԱԳՆ-ն այդ որոշումը բացահայտ թշնшմական քայլ է որակել
Մոլդովայի տեղեկատվության և անվտանգության ծառայությունն այսօր որոշել է ավելի քան 20 ռուսալեզու լրատվամիջոց արգելափակել Մոլդովայում՝ «ապատեղեկատվության դեմ պայքարի» պատրվակով, ինչին արձագանքել է ՌԴ ԱԳՆ-ն՝ հայտնելով, որ Մոսկվան այդ քայլը թշնամական է համարում։
«Ռուսաստանի նկատմամբ այս բացահայտ թշնամական քայլը պաշտոնական Քիշնևի որդեգրած հակառուսական կուրսի հերթական դրսևորումն է»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Զախարովայի խոսքով՝ միջնաժամկետ հեռանկարում Մոլդովան ցանկանում է հասնել ռուսալեզու լրատվամիջոցների դուրսբերմանը երկրի տեղեկատվական տարածությունից։ Միևնույն ժամանակ, ըստ դիվանագետի, Քիշնևի ամենամեծ նպատակն է արմատախիլ անել այլախոհության և իշխանությունների քաղաքականության հետ անհամաձայնության բոլոր դրսևորումները։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նշել է նաև, որ 22 լրատվական պորտալի արգելափակման որոշումն ընդունվել է Մոլդովայում կայանալիք ընտրություններից երկու շաբաթ առաջ։ Նրա խոսքով՝ սա տեղի է ունեցել գործող իշխանությունների թեկնածուների ցածր վարկանիշի ֆոնին, և այս կերպ Քիշնևը, անհիմն մեղադրելով Մոսկվային ընտրություններին միջամտելու մեջ, ցանկանում է բարելավել թեկնածուների դիրքերը։
Դիվանագետը հավելել է, որ լրատվամիջոցներին հասանելիության զանգվածային արգելափակումը խոսքի ազատության և մոլդովացիների՝ ռուսերենով տեղեկատվություն ստանալու իրավունքի կոպիտ խախտում է։

Նմանատիպ նյութեր
1750 դիտում
19:37 10-08-2021
Իրանում մտադիր են ռուսալեզու հեռուստաալիք ստեղծել
943 դիտում
23:27 08-05-2023
Ադրբեջանի ԱԳՆ-ն ՀՀ ներթափանցած ադրբեջանցիներից մեկի նկատմամբ դատական որոշումը որակել է շինծու
Այս բաժնից
1150 դիտում
17:28 12-01-2025
Եմենի լիցքավորման կայաններից մեկի վթարից զոհերի թիվը հասել է 15-ի
1039 դիտում
17:16 12-01-2025
Թուրքիայի արտգործնախարարը Էր-Ռիադում մասնակցել է Սիրիայի հարցով հանդիպմանը
1069 դիտում
16:23 12-01-2025
Ադրբեջանը հայտնել է, որ շուտով կվերսկսի գազի մատակարարումը Սերբիա