211652_close_icon
views-count89003 դիտում article-date 18:36 25-10-2023

Արտակարգ դեպք Երևանում. «գիշերային թիթեռնիկը» BMW X5-ով հայտնվել է մայթին՝ բախվելով «Կերամիկ սիթի»-ի երկաթե ճաղավանդակներին ու պատին. օպերատիվ են գործել Երևանի գնդի պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ հոկտեմբերի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:30-ի սահմաններում BMW X5 մակնիշի ավտոմեքենան Արշակունյաց պողոտայում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի եթևեկելի գոտուց, հայտնվել  հետիոտնի համար նախատեսված մայթին ու բախվել «Կերամիկ սիթի» ընկերության երկաթե ճաղավանդակներին՝ կոտրելով այն:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի և վաշտի հրամանատար Վլադիմիր Դերձյանի գլխավորությամբ:

Տեղում տարածքը սահմանազատել, ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկ Վահագն Միրզոյանն ու կրտսեր պարեկ Սերյոժա Ղազարյանը:

Պարեկային ծառայությունը պարզում է ավտոմեքենայի սեփականատիրոջ և վարորդի ինքնությունը:

Ըստ նախնական տեղեկությունների ավտոմեքենայի վարորդը եղել է կին, ով ավելի շատ հայտնի է որպես «գիշերային թիթեռնիկ»:

Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 29+
29+

Նմանատիպ նյութեր