211652_close_icon
views-count868 դիտում article-date 11:40 26-10-2023

Ֆրանսիայի մշակույթի նախարարը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Ֆրանսիայի մշակույթի նախարար Ռիմա Աբդուլ Մալակը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։

Ֆրանսիայի մշակույթի նախարարը ծաղկեպսակ է դրել Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի մոտ, ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ։

Ռիմա Աբդուլ Մալակը նաև շրջայց է կատարել Հայոց ցեղասպանության թանգարանում։

Ֆրանսիայի մշակույթի նախարարին ուղեկցել են Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դեկոտինին։

Նմանատիպ նյութեր