1204 դիտում
19:53 29-10-2023
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է անում դադարեցնել մարտերը Գազայում
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը շաբաթ օրը ասել է, որ իրեն ոգևորում է Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարի շուրջ աճող միջազգային կոնսենսուսը, սակայն «զարմացած է Գազայի հատվածում ռմբակոծությունների աննախադեպ աճից»՝ անհրաժեշտ դադարի փոխարեն, հայտնում է Ամերիկայի Ձայնը։ Փոխանցում է 24News-ը։
«Այս իրավիճակը պետք է փոխվի», - ասված է Գուտերեշի հայտարարության մեջ: «Ես կրկնում եմ իմ խիստ կոչը՝ անհապաղ մարդասիրական հրադադարի, պատանդների անվերապահ ազատման և մարդասիրական օգնության տրամադրման մասին Գազայի ժողովրդի հրատապ կարիքների համար, որտեղ մեր աչքի առաջ հումանիտար աղետ է ծավալվում»:
Գուտերեշը կրկնեց բոլորին պատասխանատվություն ստանձնելու իր կոչը՝ ասելով, որ «պատմությունը կդատի մեզ բոլորիս»։
Շաբաթ օրը ՄԱԿ-ի ղեկավարը չհայտարարված կանգ է առել Քաթարի մայրաքաղաք Դոհայում՝ Նեպալում կլիմայական հանդիպմանը գնալու ճանապարհին: Նա հանդիպել է վարչապետ Շեյխ Մուհամեդ բեն Աբդուլռահման բեն Ջասիմ Ալ Թանիի հետ՝ քննարկելու ճգնաժամը։

Նմանատիպ նյութեր
877 դիտում
18:58 11-02-2024
Ֆրանսիան կոչ է անում դադարեցնել մարտերը Գազայի հատվածում
2961 դիտում
14:30 27-09-2020
Եվրոպայի Խորհրդի Գլխավոր քարտուղարը կոչ է անում անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները
1313 դիտում
12:59 05-02-2015
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել դադարեցնել հակամարտությունն Ուկրաինայում
Այս բաժնից
607 դիտում
17:51 16-11-2024
Թբիլիսիում բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ուժայինների միջև
544 դիտում
17:36 16-11-2024
ԱՄՆ Կոնգրեսն անցած 2 տարում Կիևին 182 միլիարդ դոլար է հատկացրել․ Պենտագոն