211652_close_icon
views-count823 դիտում article-date 10:30 30-10-2023

Սլովենիան 120 հազար եվրո է հատկացրել ԼՂ-ից տեղահանված անձանց օգնելու համար

Սլովենիան հայտարարել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված օգնելու համար 120 հազար եվրո հատկացնելու մասին։

Այդ մասին գրառում է արվել Սլովենիայի արտաքին գործերի նախարարության X-ի էջում։
«Բազմաթիվ հումանիտար ճգնաժամերի պայմաններում մենք աջակցում ենք փախստականներին Լեռնային Ղարաբաղից։

Հայաստանն աջակցել էր Սլովենիային անցած տարի օգոստոսին տեղի ունեցած ջրհեղեղների ժամանակ, և այժմ Սլովենիան իր երախտագիտությունն է հայտնում նրանց ԿԽՄԿ-ի միջոցով 120 եվրո հատկացնելու եղանակով՝ Լեռնային Ղարաբաղից փախստականներին օգնելու հարցում օգնելու համար»,- ասված է գրառման մեջ։

Նմանատիպ նյութեր