868 դիտում
13:47 01-11-2023
Փաշինյանի երեխաների այցերն արտերկիր պետական բյուջեի հաշվի՞ն է․ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պարզաբանումը
Վարչապետի ընտանիքի սպասարկումն օրենքով նախատեսված է, ինչպես նախատեսված է նաև պետական այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց սպասարկումը:
Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արմենակ Խաչատրյանը՝ անդրադառնալով հարցին, որ վարչապետի ընտանիքի անդամները վարչապետի հետ հաճախ պետական օդանավով մեկնում են արտերկիր:
Հարցին՝ Նիկոլ Փաշինյանի երեխաների այցերն արտերկիր բյուջեի հաշվի՞ն է կազմակերպվում, օրինակ, Եվոպական խորհրդարան, Արմենակ Խաչատրյանը պատասխանեց․
«Ձեր հարցի պատասխանն է ո՛չ: Կոնկրետ այդ հարցի մասին ես չգիտեմ, որովհետև անձամբ ես կոնկրետ այդ հարցով չեմ զբաղվել, բայց ոչ»:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի՝ Եվրոպական խորհրդարան այցի ժամանակ նրա հետ Ստրասբուրգ էին այցելել 3 դուստրերը։

Նմանատիպ նյութեր
937 դիտում
23:35 14-07-2023
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Բագրատ Բադալյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնից
2345 դիտում
09:50 09-07-2019
Վարչապետի պաշտոնական այցերն ավելի շատ տուրիստական բնույթ են կրում․ «Փաստ»
Այս բաժնից
763 դիտում
23:26 18-10-2024
Քաղաքաշինական նորմերի բազմաթիվ խախտումներ են հայտնաբերվել Սյունիքում
901 դիտում
22:28 18-10-2024
Ադրբեջանը ձգտում է մեր ոչնչացմանը՝ որպես ազգային և պետական միավոր․ իրանագետ