211652_close_icon
views-count1216 դիտում article-date 20:37 01-11-2023

Իրանի հոգևոր առաջնորդի հայտարարությունն էլ ավելի է սահմանափակում Բաքվի բռնապետի մանևրի տիրույթը․ իրանագետ

Իրանագետ Վարդան Ոսկանյանը տելեգրամյան իր ալիքում գրում է․ «Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին այսօր հայտարարել է, որ իսլամական երկրները պետք է դադարեցնեն նավթի մատակարարումն Իսրայելին։

Բան այն է, որ Իսրայել նավթի զգալի ծավալների արտահանում է իրականացնում Բաքվի բարբարոսական վարչախումբը Թուրքիայի տարածքով։ Իրանի հոգևոր առաջնորդի հայտարարությունն էլ ավելի է սահմանափակում առանց այն էլ էրդողանական վարչախմբի՝ Թել-Ավիվի դեմ կոշտ հռետորաբանության պատճառով սահմանափակված Բաքվի բռնապետի մանևրի տիրույթը և նրան մղում անկյուն։

Սակայն Իրանի հոգևոր առաջնորդի հայտարարության համատեքստում պակաս, մեղմ ասած, տհաճ իրավիճակում չի հայտնվում նաև էրդողանական վարչախումբը, որը Իսրայելի դեմ կոշտ հռետորաբանությամբ փորձում է իրեն ի ցույց դնել պաղեստինցիների, իբր, հովանավորի, մինչդեռ իրանական կողմն ամենաբարձր մակարդակով կոչ է անում խոսքից անցնել գործի՝ փակել Բաքու-Ջեյհանի միջոցով Իսրայելին մատակարարվող նավթը»։

Նմանատիպ նյութեր