211652_close_icon
views-count6473 դիտում article-date 23:30 06-11-2021

Ռուսաստանի ԱԳՆ հայտարարության առնվազն երկու կետով հարված է հասցվում Բաքվի բռնապետի հեղինակությանը. իրանագետ

Ռուսաստանի ԱԳՆ հայտարարության մեջ շատ դիվանագիտորեն ձևակերպված առնվազն երկու կետ կա, որով ուղղակի հարված է հասցվում Բաքվի բռնապետի հեղինակությանը։

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը:

«Առաջինը՝ «կո՛ւժ, քեզ եմ ասում, կուլա՛, դու լսիր» սկզբունքով, վերաբերում է նրան, որ Արցախի Հանրապետությունը (բնօրինակում՝ ԼՂ) չի կարող կտրվել Հայաստանից և հանձնվել Ադրբեջանին։

Երկրորդն այն մասին է, որ ԶԼՄ-ների կողմից ուռճացվող, այսպես կոչված, Զանգեզուրյան միջանցք, ըստ էության, գոյություն ունենալ չի կարող, քանի որ այն հակասում է «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային զարկերակով շահագրգիռ ռուսական դիրքորոշումներին,

Ուշագրավ է, որ երկու նշված կետերով էլ պաշտոնական Մոսկվան փաստացիորեն տեղն է նստեցնում Բաքվի բռնապետին, որովհետև Արցախի՝ Ադրբեջանի իբր մաս լինելու և տխրահռչակ «Զանգեզուրյան միջանցքի» մասին խոսել են ոչ թե ԶԼՄ-ները կամ այլ աղբյուրներ, այլ հայտարարել է հենց անձամբ Իլհամ Ալիևը, այն էլ՝ ոչ մեկ անգամ։

Հիմա՝ վտիտ ձեռքերով իբր «երկաթյա բռունցք» ցույց տվող Բաքվի բռնապետը պետք է կա՛մ հերքի ՌԴ պաշտոնական հայտարարությունը, կա՛մ փորձի երկարած լեզուն «երկաթյա բռունցքի» հետ միասին տեղավորել իր իսկ մարմնի մեջքից ներքև գտնվող հատվածում»։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր