211652_close_icon
views-count1345 դիտում article-date 22:02 04-11-2023

Ֆրանսիան պատրաստվում է «Դոմինգոս» փոթորկին

Ուժեղ քամիները, տեղատարափ անձրեւները եւ բարձր ալիքները շաբաթ օրը կհարվածեն Ֆրանսիայի արեւմուտքին Ատլանտիկայից, «Կիարան» փոթորկին փոխարինելու է գալիս «Դոմինգոսը», նշել են ֆրանսիական լրատվամիջոցները։

Մետեո-Ֆրանսը երեկոյան կհայտարարի վտանգի «նարնջագույն» աստիճան երկրի տասը դեպարտամենտների համար, քանի որ «Դոմինգոսը» մոտենում է։

Ֆրանսիան, Իսպանիան եւ Պորտուգալիայի հյուսիսը շաբաթ օրը կարող են ենթարկվել ուժեղ քամիների եւ տեղատարափ անձրեւների ազդեցությանը՝ սկսած օրվա երկրորդ կեսից։

Ցածր մթնոլորտային ճնշման գոտին, որը եկել է Հյուսիսային Ամերիկայից, շաբաթ օրը կհասնի արեւմտյան Ֆրանսիա ավելի փոքր ինտենսիվությամբ, քան «Կիարանը», բայց  առաջ կբերի ուժեղ եւ հորդառատ անձրեւներ։

Անցած հինգշաբթի Արեւմտյան Եվրոպայուն «Կիարան» փոթորկից զոհվել է 13 մարդ։ Այն ուժեղ քամիներ եւ հորդառատ անձրեւներ է բերել, քամու առավելագույն արագությունը որոշ տեղերում հասել է 200 կիլոմետր/ժամի։ Վնասվել են բնակելի տներ, խափանվել է տրանսպորտի աշխատանքը, փակվել են ճանապարհներ արմատախիլ եղած ծառերի պատճառով։

Նմանատիպ նյութեր