1264 դիտում
10:53 05-11-2023
Համբուրգի օդանավակայանում զինված տղամարդը կրակ է բացել
Համբուրգի օդանավակայանը փակ է տարածքում նկատված զինված տղամարդու պատճառով։ News.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՌԲԿ-ն՝ հղում անելով Bild-ին։
Ըստ պարբերականի տվյալների, մեքենայում չորս տարեկան երեխա կա։ Ավելի վաղ տղամարդու կինը դիմել էր ոստիկանություն և հայտնել երեխայի առևանգման մասին, նշում է Hamburger Morgenpost թերթը։ Տղամարդու արարքի պատճառը կարող էր լինել խնամակալության հետ կապված վեճը։
Bild-ը գրում է, որ մեքենայով տղամարդուն տեսել են առաջին տերմինալի դիմաց։ Այնուհետև նա ճեղքել է անվտանգության պատնեշը և մտել ինքնաթիռների սպասարկման տարածք: Դեպքի վայր են ժամանել մեծ թվով ոստիկաններ։ Hamburger Morgenpost-ը, վկայակոչելով ոստիկանության ներկայացուցչին, հայտնում է, որ տղամարդը մեքենայով դուրս է եկել թռիչքուղի և երկու անգամ օդ կրակել ապա կայանել է ինքնաթիռներից մեկի կողքին: Նա նաև մեքենայից երկու մոլոտովի կոկտեյլ է նետել։ Հրդեհը մարվել է հրշեջ-փրկարարների կողմից։ Ոստիկանները շրջափակել են մեքենան, դեպքի վայր են հրավիրվել հատուկ ջոկատայիններ ու բանակցողի։
Տղամարդու հետ բանակցություններն ընթանում են թուրքերենով, նշում է թերթը։ Համբուրգի օդանավակայանի մամուլի ծառայությունը հայտնել է, որ ինքնաթիռների թռիչքն ու վայրէջքը ժամանակավորապես անհնար է «դաշնային ոստիկանության միջոցառումների պատճառով»։ Ոստիկանությունից հաստատել են, որ գործողություն են իրականացնում։ Օդանավակայանում ստեղծված իրավիճակը որակվել է որպես պատանդառություն, հաղորդում է Hamburger Morgenpost-ը։
Ըստ ԶԼՄ-ների, տղամարդը, ամենայն հավանականությամբ, Գերմանիայի Ներքին Սաքսոնիայում բնակվող էթնիկ թուրք է:

Նմանատիպ նյութեր
1860 դիտում
13:22 28-04-2019
Կալիֆոռնիայում զինված տղամարդը կրակ է բացել սինագոգում. կա 1 զոհ, 3 վիրավոր
9887 դիտում
22:55 06-01-2017
ԱՄՆ Ֆլորիդայի օդանավակայանում անհայտ անձը կրակ է բացել. կա առնվազն 3 զոհ
Այս բաժնից
1036 դիտում
23:42 11-01-2025
Լուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ մասին պայմանագրում փոփոխություններ կատարելու արձանագրության նախագծին
1159 դիտում
23:04 11-01-2025
Ավելի քան 55 հազար մարդ ստորագրել է Լոս Անջելեսի քաղաքապետի հրաժարականի պահանջով խնդրագիրը
949 դիտում
22:14 11-01-2025
Ընդդիմությունը չէր նախապատրաստվել ընտրություններին ըստ անհրաժեշտության․ Զուրաբիշվիլի