1192 դիտում
18:04 06-11-2023
13 տարի անց Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժը ունի նոր առաջնորդ
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող քեմալականների «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) նոր նախագահ է ընտրվել Օզգյուր Օզելը։ Նախկին ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուն կուսակցության համագումարում կայացած ընտրություններում պարտվել է։ Քվեարկության երկու փուլերի արդյունքներով նախագահ է ընտրվել Մանիսա նահանգից Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Օզգյուր Օզելը: Քըլըչդարօղլուն հավաքել է 664, իսկ Օզելը` 682 ձայն։ Գրում է Ermenihaber-ը։
Մասնագիտությամբ դեղագործ 49-ամյա Օզելը հայտարարել է, որ մտադիր է կենտրոնանալ 2024-ի մարտի 31-ին նախատեսված ՏԻՄ ընտրությունների վրա։
Նա նշել է, որ առաջին այցը կկատարի երկրաշարժից տուժած Հաթայ նահանգ, իսկ արդեն երկուշաբթի հանդիպումներ կունենա կուսակցության ներկայացուցիչների հետ՝ գալիք ընտրություններում մշակելու նոր ռազմավարություն։
74-ամյա Քըլըչդարօղլուն կուսակցությունը գլխավորում էր դեռևս 2010 թվականից։ Նա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հիմնական մրցակիցն էր 2023 թվականի մայիսին կայացած նախագահական ընտրություններում։

Նմանատիպ նյութեր
5053 դիտում
12:36 11-07-2021
«Մեր բակ»-ը 25 տարի անց, ովքեր են նկարահանվել տարիներ անց նոր ֆիլմում․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. exclusivelife.am
4225 դիտում
11:59 06-02-2018
Ադրբեջանի ընդդիմադիր ուժը պատրաստվում է բոյկոտել արտահերթ նախագահական ընտրությունները
1243 դիտում
07:30 19-07-2024
Ընդդիմադիր դաշտը պատրաստվում է սեպտեմբերին. գործողություններում կներգրավվի ազգի հիմնական շարժիչ ուժը. «Ժողովուրդ»
Այս բաժնից
1033 դիտում
23:42 11-01-2025
Լուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ մասին պայմանագրում փոփոխություններ կատարելու արձանագրության նախագծին
1156 դիտում
23:04 11-01-2025
Ավելի քան 55 հազար մարդ ստորագրել է Լոս Անջելեսի քաղաքապետի հրաժարականի պահանջով խնդրագիրը
946 դիտում
22:14 11-01-2025
Ընդդիմությունը չէր նախապատրաստվել ընտրություններին ըստ անհրաժեշտության․ Զուրաբիշվիլի