211652_close_icon
views-count1249 դիտում article-date 11:28 07-11-2023

Իսրայելը կստանձնի Գազայում անվտանգության պատասխանատվությունը. Նեթանյահու

Իսրայելը կզբաղվի Գազայի հատվածում անորոշ ժամանակով անվտանգության ապահովմամբ՝ մարտերի ավարտից հետո, ասել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ABC-ի եթերում՝ մեկնաբանելով անկլավը չօկուպացնելու ԱՄՆ կոչերը։

«Իսրայելը անորոշ ժամանակով կկրի անվտանգության ընդհանուր պատասխանատվությունը, որովհետեւ մենք տեսել ենք, թե ինչ է տեղի ունենում, երբ մենք դա չենք անում. ՀԱՄԱՍ-ի ահաբեկչություն՝ անպատկերացնելի մասշտաբներով»,- ասել է Նեթանյահուն։

Նա բացառել է հրադադարը բոլոր պատանդների ազատ արձակումից առաջ, բայց չի հերքել «ոչ մեծ դադարները»։ Իսրայելական բանակն արդեն դադարեցրել է մարտերը հումանիտար բեռների առաքման կամ մարդկանց տարհանման համար, ասել է նա։ Պաղեստինյան շարժման վրա ազդում է միայն ճնշման գործադրումը, ասել է նա։

Սպիտակ տան ներկայացուցիչ Ջոն Քիրբիին հարցրել են, թե արդյոք ԱՄՆ-ն պաշտպանում է Նեթանյահուի դիրքորոշումը։ Նա պատասխանել է, որ Գազայի ապագայի մասին բանավեճերը, վերջնական որոշումը դեռ չկա։ «Մենք աջակցում ենք այն բանին, որ ՀԱՄԱՍ-ն այլեւս չի կարող վերահսկել Գազան։ Մենք չենք կարող վերադառնալ հոկտեմբերի 6-ի [վիճակին]»,- ասել է նա։

ՀԱՄԱՍ-ում խոստացել են մնալ Գազայի հատվածում եւ հավաստիացրել են, որ չեն ընդունի անկլավի ցանկացած կառավարություն, որը կհամարեն խամաճիկային։ «ՀԱՄԱՍ-ը չի վերանա, ՀԱՄԱՍ-ը արմատացած կմնա մեր ժողովրդի գիտակցության մեջ, եւ ոչ մի ուժ չի կարողանա վերացնել կամ մարգինալացնել նրան»,-ասել է Լիբանանում խմբավորման ներկայացուցիչ Ուսամա Համդանը։ Նա ընդգծել է, որ պաղեստինցիները չեն ընդունի  «Վիշիի նոր կառավարությունը»։

Նմանատիպ նյութեր