211652_close_icon

Իսրայելը չի պլանավորում պատերազմն ավարտվելուց հետո զորքերը թողնել Գազայում. Նեթանյահու

views-count1366 դիտում article-date 14:42 18-11-2023
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ իսրայելական բանակը չի պլանավորում զինվորներ պահել Գազայում պատերազմի ավարտից հետո, անգամ եթե Իսրայելը պահպանի սեկտորի անվտանգության վերահսկողությունը տեսանելի ապագայում, տեղեկացրել է Times of Israel-ը։

«Ես համոզված չեմ, որ զորքերը կմնան ներսում։ Եվ իրականում դրա առանձնակի անհրաժեշտությունը չկա, որովետեւ այն շատ փոքր է»,- ասել է Նեթանյահուն NPR-ի հարցազրույցում։

Ինչ վերաբերում է այն բանին, թե ով է կառավարելու Գազան պատերազմից հետո, ապա, ըստ նրա, «մենք պետք է փոխենք Գազայում ցանկացած քաղաքացիական վարչակազմի մշակույթը։ Այն չի կարող հավատարիմ մնալ ահաբեկչության ֆինանսավորմանը»։

Նրա խոսքով՝ Իսրայելը չի կարող ընդունել «որեւէ մեկին, որը համամիտ է ՀԱՄԱՍ-ի նպատակներին եւ պաղեստինցի երեխաներին ներշնչում է, որ Իսրայելը պետք է ոչնչացվի»։

«Տեսանելի ապագայում Իսրայելը լիակատար ռազմական պատասխանատվություն է կրում։ Բայց այնտեղ պետք է լինի նաեւ քաղաքացիական կառավարություն»,- ավելացրել է նա։

Նմանատիպ նյութեր