211652_close_icon
views-count1345 դիտում article-date 23:34 07-11-2023

Թուրքիայի առաջին տիեզերանավը լուսին կուղարկվի 2026-ին

Թուրքիայի գիտատեխնիկական հետազոտությունների խորհուրդը (TÜBİKAT) թուրքական պետական լրատվական «Anadolu» գործակալության թղթակցին տեղեկություններ է փոխանցել Թուրքիայի առաջիկա 10 տարվա ծրագրերի և նպատակների մասին: Գրում է Ermenihaber-ը։

Այդ 10 ծրագրերից առաջնայինը լուսնի հետազոտության ծրագիրն է, որը Թուրքիային թույլ կտա դառնալ լուսնի վրա ներկայություն ունեցող սակավաթիվ պետություններից մեկը:

Ինչպես բոլոր մնացած ծրագրերը, հիշյալ ծրագիրը ևս կիրականացվի Թուրքիայի տիեզերագնացության գործակալության, արդյունաբերության և տեխնոլոգիաների նախարարության, ինչպես նաև երկրում գործող մի շարք ընկերությունների ներգրավմամբ կյանքի կոչված «Ազգային տիեզերական ծրագրի» շրջանակներում:

Լուսնի հետազոտման նպատակով մեկնարկելիք ծրագրի շրջանակներում, որը կոչվում է «AYAP», նախատեսվում է նախ ուղեծրից իրականացնել լուսնի հետախուզում, ապա նոր կատարել առաջին վայրէջքը լուսնի վրա:

Թուրքիայի առաջին տիեզերանավի պատրաստման աշխատանքների ավարտը պլնավորվում է 2026-ին: Նույն տարվա ընթացքում կիրականացվի նաև թռիչքը դեպի լուսին: 

Նմանատիպ նյութեր