757 դիտում
14:37 12-02-2024
Նեթանյահուն հայտնել է, որ միայն ռազմական ճնշումը կհանգեցնի բոլոր պատանդների ազատ արձակման
ՀԱՄԱՍ արմատական շարժման վրա միայն ռազմական ճնշման շարունակումը Գազայի հատվածում կարող է ապահովել պաղեստինյան անկլավում պահվող բոլոր պատանդների ազատ արձակումը։ Այսպիսի հայտարարություն է արել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն՝ մեկնաբանելով բանակի կողմից Ռաֆահի գործողության ընթացքում 2023թ. հոկտեմբերի 7-ին առեւանգված երկու մարդկանց ազատումը։
«Ես ողջունում եմ մեր քաջ զինվորներին համարձակ գործողությունների համար, որոնք հանգեցրին նրանց ազատմանը։ Միայն ռազմական ճնշման շարունակումը մինչեւ լիակատար հաղթանակ կհանգեցնի բոլոր առեւանգվածների ազատմանը»,- գրել է Նեթանյահուն X-ում։
Երկուշաբթի ավելի վաղ Իսրայելի Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը տեղեկացրել էր, որ Ռաֆահում հատուկ գործողության ընթացքում ազատ են արձակվել իսրայելցի երկու պատանդներ՝ 60-ամյա Ֆերնանդո Սիմոն Մարմանը եւ 70-ամյա Լուիս Խարը, որոնք առեւանգվել էին ՀԱՄԱՍ-ի կողմից Նիր-Իցհակ կիբուցից։

Նմանատիպ նյութեր
958 դիտում
09:22 09-11-2023
Առանց պատանդների ազատ արձակման հրադադար չի լինի․ Նեթանյահուն վերահաստատել է Իսրայելի դիրքորոշումը
1090 դիտում
11:18 29-12-2023
Իսրայելը Գազայում պատանդների ազատ արձակման շուրջ բանակցություններ է վարում. Նեթանյահու
Այս բաժնից
364 դիտում
21:07 01-11-2024
Սերբիայում երկաթուղային կայարանի տանիքը փլուզվել է. տուժածների թիվը ճշտվում է
472 դիտում
16:14 01-11-2024
Հատուկ առիթ և անակնկալներ. վերաբացվել է Ամիօ բանկի «Մասիս» մասնաճյուղը
304 դիտում
15:59 01-11-2024
Լեհաստանն ամրացնում է Ռուսաստանի հետ սահմանը