211652_close_icon
views-count937 դիտում article-date 17:03 19-12-2023

Ռուսաստանը ԼՂ-ից տեղահանվածներին մարդասիրական օգնություն է ուղարկել

Ռուսաստանի Դաշնության մարդու իրավունքների հանձնակատարի գրասենյակը Ռուսաստանի հայերի միության աջակցությամբ Հայաստան է ուղարկել 6 տոննա մարդասիրական օգնություն։

Sputnik Արմենիայի փոխանցմամբ, մարդասիրական բեռը, որում ներառված են մահճակալներ, վերմակներ, տաքացուցիչներ, թեյնիկներ, սնունդ, տակդիրներ և այլն, նախատեսված է 60 ընտանիքի համար։

Մարդասիրական օգնությունը կփոխանցվի Լեռնային Ղարաբաղից տեղահանված այն անձանց, որոնք բնակություն են հաստատել Երևանում։

Նմանատիպ նյութեր