211652_close_icon
views-count1252 դիտում article-date 15:12 12-11-2023

Ադրբեջանը չի պատրաստվում ներխուժել Հայաստան․ Ադրբեջանի նախագահի ներկայացուցիչ

Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ, դեսպան Էլչին Ամիրբեկովը հայտարարել է, որ Ադրբեջանը չի պատրաստվում ներխուժել Հայաստան։ Այս մասին ադրբեջանցի պաշտոնյան ասել է իտալական In Terris-ին տված հարցազրույցում:

Ամիրբեկովը նշել է, թե Ադրբեջանի՝ տարածքային նկրտումները իբր միտումնավոր տարածվում են Հայաստանի կողմից։ Ալիևի ներկայացուցիչը խոսել է «Զանգեզուրի միջանցքից»․ «Սա տրանսպորտային կապ կապահովի Ադրբեջանի և նրա անկլավ Նախիջևանի միջև։ Ըստ էության, ոչ միայն կապող օղակ է Ադրբեջանի և Հայաստանի կամ տարածաշրջանի երկրների միջև, միևնույն ժամանակ, ավելի լայն իմաստով, կարող է այլընտրանքային ճանապարհ դառնալ՝ միացնելով Ասիան Եվրոպայի հետ»:

Նրա խոսքով՝ եթե Երևանին դուր չի գալիս «միջանցք» ձևակերպումը, ապա կարելի է օգտագործել այնպիսի տերմիններ, ինչպիսիք են երթևեկությունը, ճանապարհը, խաչմերուկը․ 

«Եթե Հայաստանը չկատարի այդ հարցով իր ստանձնած պարտավորությունները, մենք, ըստ էության, ունենք այլընտրանքային տարբերակ։ Իրանի տարածքով երկաթուղային և ավտոմոբիլային տրանսպորտով Ադրբեջանի հիմնական հատվածը Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ կապելու նախագիծը կիրականացվի սեղմ ժամկետներում: Իսկ Հայաստանը կմնա տարածաշրջանային փակուղու իր դիրքում, և դա կլինի հենց հայերի ընտրությունը»։ 

Նմանատիպ նյութեր