211652_close_icon
views-count36834 դիտում article-date 10:37 13-11-2023

Ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում. Դիլիջանի թունելում բախվել են Kia-ն, Toyota-ն ու Opel-ը. օպերատիվ են գործել Սևանի պարեկներն ու հրշեջ-փրկարարները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 1-ին վաշտում փաստաթղթեր են ձևակերպվում նոյեմբերի 10-ին, Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի՝ Դիլիջանի թունելի մեջ տեղի ունեցած ավտովթարի փաստով: Ժամը 17:30-ի սահմաններում Դիլիջանի թունելում բախվել են Վարդան Ապրեսյանի վարած Kia մակնիշի, Մհեր Մելքումյանի վարած Opel մակնիշի և Գոռ Առաքելյանի վարած Toyota Camry մակնիշի ավտոմեքենաները: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, բարեբախտաբար տուժածներ չկան: 

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Իգոր Ղազարյանի, գումարտակի ծառայության տեխնիկայի գծով ավագ տեսուչ Բակուր Սարիբեկյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Ներսիկ Գրիգորյանի և վաշտի հրամանատար Սերգեյ Զաքարյանի գլխավորությամբ:

Տեղում ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Արսեն Ստեփանյանն ու Տիգրան Պապիկյանը:

Պարեկների այսքան շատ ժամանման պատճառը նրանում է, որպեսզի հետաքրքրասեր վարորդները մեքենաները չկայանեն և խցանում տեղի չունենա, ինչը նրանց հաջողվել է:

Օպերատիվորեն ժամանել են նաև  ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Սևանի հրշեջ-փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ: 

Լուսանկարները՝ Եղիշե Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 52+
52+

Նմանատիպ նյութեր