211652_close_icon
views-count1156 դիտում article-date 20:08 13-11-2023

Թուրքիան նորից օդային օպերացիա է իրականացրել Իրաքի հյուսիսում

Թուրքիայի զինված ուժերն օդային օպերացիա են իրականացրել Իրաքի հյուսիսում գտնվող Հաքուրք շրջանում, որտեղ, ըստ թուրքական կողմի պնդման, տեղակայված են քուրդ զինյալների հենակետեր: Վերջիններիս Թուրքիան համարում է ահաբեկիչներ: Այս մասին գրում է Ermenihaber-ը։

Թուրքիայի պաշտպանության նախարարության տարածած հայտարարության մեջ նշվում է, որ օպերացիայի ընթացքում սպանվել է 6 քուրդ զինյալ։

Հիշեցնենք, որ Թուրքիայում ահաբեկիչներ համարվող քուրդ զինյալների դեմ ռազմական գործողություններն իրականացվում են ոչ միայն երկրի ներսում, այլև Սիրիայում ու Իրաքում: Թուրքերը պնդում են, որ Սիրիայում գործում են «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) ճյուղավորումներ, մինչդեռ քրդերը հերքում են թուրքական այդ թեզերը:

Նմանատիպ նյութեր