211652_close_icon

Քրդերը Թուրքիային պատերազմով են սպառնացել, եթե վերջինս ռազմական օպերացիա իրականացնի Սիրիայի հյուսիսում

views-count9057 դիտում article-date 11:23 06-10-2019
Արաբաքրդական «Սիրիայի դեմոկրատական ուժեր» խմբավորման ներկայացուցիչ Մուստաֆա Բալին Թուրքիայի իշխանություններին սպառնացել է, որ մեծ պատերազմ կսկսեն, եթե Անկարան որոշի ռազմական օպերացիա իրականացնել Սիրիայի հյուսիսում։ Այդ մասին հայտնում է Ria Novosti գործակալությունը։ Բալիի խոսքով՝ քրդերը փորձում են տարածաշրջանում խաղաղություն պահպանել, սակայն վճռականորեն պատրաստ են կասեցնել Թուրքիայի նախաձեռնած ցանկացած չհրահրված հարձակում։ Ավելի վաղ հայտնի էր դարձել այն մասին, որ թուրք-սիրիական սահմանին ավելացել է թուրքական զինտեխնիկայի ու զինվորների թիվը։ Մինչ այդ, Թուրքիայի նախագահ Ռեջփ Թայիփ Էրդողանը նախազգուշացրել է, որ առաջիկա օրերին հնարավոր է՝ Թուրքիան ռազմական գործողություն սկսի Սիրիայի հյուսիսում։

Նմանատիպ նյութեր