211652_close_icon
views-count1261 դիտում article-date 23:09 13-11-2023

Մեկնարկել են թուրք-հունական ռազմական վստահության բարձրացման հերթական քննարկումները

Նոյեմբերի 13-ին մեկնարկել է Թուրքիայի և Հունաստանի միջև ռազմական վստահության բարձրացման նպատակով իրականացվող դեմառդեմ  4-րդ հանդիպումը: Այս մասին գրում է Ermenihaber-ը։

Այն տեղի է ունենում Թուրքիայի պաշտպանական գերատեսչության շենքում՝ թուրքական և հունական զինվորական պատվիրակությունների մասնակցությամբ:

Հանդիպման ընթացքում քննարկվելու են երկու երկրների ռազմական նավերի դիրքերի, հարվածային ինքնաթիռների թռիչքների և մանեվրների, ինչպես նաև NAVTEX-ին (համաշխարհային կիրառում ունեցող ծանուցումների ավտոմատացված համակարգ, որոնք տեղադրվում են նավերում) վերաբերող մի շարք հարցեր:

Հիշեցնենք, որ երկու երկրների միջև նման ֆորմատով 1-ին հանդիպումը տեղի էր ունեցել 2010-ին Հունաստաստանում, 2-րդը՝ Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում, 3-րդը՝  2020-ին Հունաստանի մայրաքաղաք Աթենքում:

Կողմերը նաև մեկ անգամ հանդիպել էին 2021-ին հեռավար տարբերակով: 

Նմանատիպ նյութեր