211652_close_icon
views-count952 դիտում article-date 15:51 16-11-2023

Ադրբեջանը 2024-ի փետրվար-մարտ ամիսներին օկուպացված Շուշի կտեղափոխի 300 ընտանիք

Ադրբեջանցիների՝ օկուպացված Շուշի տեղափոխումը կսկսվի 2024 թվականի փետրվար-մարտ ամիսներին: Այս մասին հայտնի է դարձել Ադրբեջանի նախագահի՝ Շուշիի շրջանում հատուկ ներկայացուցիչ Այդին Քերիմովի հայտարարությունից:

Նա մանրամասնել է, որ Շուշիի շրջանում նախատեսվում է բնակեցնել ավելի քան 300 ընտանիքի, գրում են տեղի լրատվամիջոցները։

Քերիմովը հավելել է, որ Շուշիի փողոցները հիմնովին կվերանորոգվեն, ներքին ճանապարհային ցանցի վերակառուցման ծրագրին զուգահեռ կբարելավվի հասարակական տրանսպորտի համակարգը, 23 շենք ունեցող բնակելի համալիրի շինարարական աշխատանքներն ամբողջությամբ կավարտվեն հաջորդ եռամսյակում:

Նմանատիպ նյութեր