211652_close_icon
views-count1609 դիտում article-date 12:22 17-11-2023

«Մերգելյան» զբոսայգին դառնալու է մեր քաղաքի ամենասիրված, գեղեցիկ և կանաչապատ հանգստի գոտիներից մեկը. Արամ Ազատյան (տեսանյութ)

«Մերգելյան» զբոսայգին դառնալու է մեր քաղաքի ամենասիրված, գեղեցիկ և կանաչապատ հանգստի գոտիներից մեկը:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանը:
«Սիրելի արաբկիրցիներ, վստահեցնում եմ ձեզ, որ բոլորիս կողմից սիրված «Մերգելյան» զբոսայգին վերականգնելու ենք:

Ինչպես խորհրդային տարիներին, այնպես և հիմա այն դառնալու է մեր քաղաքի ամենասիրված, գեղեցիկ և կանաչապատ հանգստի գոտիներից մեկը:

Մերգելյանի այգում ավելանալու է կանաչ զանգվածը․ կհատվի չորացած, անկենսունակ 30 ծառ, փոխարենը կտնկվեն 76 արժեքավոր ծառեր։

Ծառերի հատման վերաբերյալ որոշում կայացնում են ոլորտի մասնագետները, որոնք նաեւ ճանաչված գիտնականներ են։

ԿՇՄՊ ՀՈԱԿ-ը պատասխանատվություն է կրում կազմակերպության կողմից հեռացված յուրաքանչյուր ծառի համար»,- գրել է Ազատյանը:

Ընթացքող աշխատանքների մասին պարզաբանել է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր