211652_close_icon
views-count3168 դիտում article-date 13:03 18-08-2018

Կովկասյան Դավոս դառնալու ճանապարհին. Դիլիջանում վերաբացվել է քաղաքային զբոսայգին

Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում վերաբացվել է քաղաքային զբոսայգին, որի բարեկարգումն իրականացվել է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի ծրագրով: [url=https://armenpress.am/arm/news/944253.html]«Արմենպրես»[/url]-ի հաղորդմամբ` բարեկարգվել են այգու ճեմուղիները, խաղահրապարակը, տեղադրվել են նստարաններ ու աղբամաններ, արդիականացվել է այգու լուսավորությունը: Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Հոա-Բին Աջեմյանն իր խոսքում նշեց, որ ԵՄ-ն աջակցում է կառավարությանը Հայաստանի մարզերի միջև հավասար սոցիալական և տնտեսական զարգացումն ապահովելու համար: «Այս այգու բարեկարգումը ստեղծում է անհրաժեշտ ենթակառուցվածքներ, որպեսզի Դիլիջանը դառնա Կովկասյան Դավոս, ուր աշխարհի տարբեր երկրների զբոսաշրջիկներին կառաջարկվեն բարձրակարգ ծառայություններ»,- շեշտեց IDeA հիմնադրամի տնօրեն Րաֆֆի Պաղճեանը։

Նմանատիպ նյութեր